Սլովենիան վճռականորեն աջակցում է Եվրոպական Միության հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը:
«Մենք 2004 թվականին միացանք ԵՄ-ին, և մենք այն երկրներից մեկն էինք, որ նախկին Հարավսլավիայից արդեն առանձնացած պետք է բոլոր բարեփոխումներով անցնեինք, որ կարողանային ընդունվել եվրոպական ընտանիք, և ունեցանք լավ փորձառություն: Մենք հանձնառու ենք շարունակելու աջակցել Հայաստանի բարեփոխումներին և սերտացնելու ԵՄ-ի հետ կապերը: Աջակցում ենք ԵՄ այն միջոցառումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական, էներգետիկ և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ»,- նրա խոսքերն է մեջբերում «Արմենպրես։
Տոնի Կայզերը նշել է, որ Սլովենիան ողջունում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության հարցում առաջընթացը:
Մինչեւ ասուլիսը Հայաստանի եւ Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիրը։