Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 28, 2026

Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունը այդ [ՀԱՊԿ] կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, հայտարարել է ԱԳԱԱ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր անդամակցությունը և անդամությունը սառեցրել ենք, և եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեև չգիտեմ, թե ինչքան իրավասություններ ունի քարտուղարությունը առհասարակ, եթե ինչ֊որ մեկնաբանություններ են անում, իզուր, մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասել է նախարարը։

Կիսվել