44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Վերջերս Երևանի Կովկաս Պանդոկում գործնական մի հանդիպում ճակատագրական բեկում է մտցրել տեղի մատուցող երիտասարդի կյանքում։ 

Օրեր անց պետք է իմանայինք ,որ Թատերական ինստիտուտի սանը , ով նաև 44օրյա պատերազմի մասնակից էր,  վարձավճարի պատճառով դուրս է մնացել համալսարանից և ընտանիքի հոգսը կիսելու համար աշխատում է Կովկաս պանդոկում, որպես մատուցող , և այդ օրը գործարար հանդիպումը սպասարկող երիտասարդը գրավեց գործարարի ուշադրությունը ։ Ճակատագրի բերումով էր , որ հարցուպատասխանի արդյունքում բացահայտվեց իրողությունը։ Առանց մի վայրկյան հապաղելու երիտասարդ տղային է մեկնում գրպանից հանած երեք հարյուր հազար դրամն ու խրախուսում ,որ անպայման վերականգնի կրթության հնարավորությունը ։ 

Երիտասարդ տղան ,հետո միայն լրատվական կայքերից պետք է իմանար ,որ այդ օրը իր ճանապարհին նոր լույս վառած գործարարը ՌԴ հայերի միության Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների ղեկավար ,բարերար Արտյոմ Վարդանյանն էր ։ 

Պատմությունը երևի էլի գաղտնիք կպահվեր նույն սեղանի շուրջ նստած մարդկանց կողմից ,եթե վերջերս Արտյոմ Վարդանյանի վարչապետի տիկնոջ հետ հանդիպումից հետո տարաբնույթ կարծիքներ չհնչեցնեին։ 


Նյութը պատրաստեց Աննա Անտոնյանը

Կիսվել