Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդըն, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա Սաուդյան Արաբիայի արքայազնին դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում։
«Դիմավորեցի Սաուդյան Արաբիայի Թագավորության Նորին Արքայական Մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին»,- ֆեյսբուքում գրել է Պապոյանը։