Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը հայտարարել է նոր ֆինանսական աջակցության մասին, որն ուղղվելու է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց աճյունների որոնման աշխատանքներին։
Այս հայտարարությունը նախարարն արել է տարածաշրջանային այցի շրջանակներում։
Նա ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված երկու երկրների քայլերը և ընդգծել, որ կայուն խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։
«Ողջունում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի քայլերը։ Շատ կարևոր է, որ այս գործընթացն ավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,— ասել է նա։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել միջազգային գործընկերների ներգրավվածությունը՝ շեշտելով անհետ կորածների խնդրի ծայրահեղ զգայունությունը երկու կողմերի համար էլ։