Մոլորյալներին մոլորյալներով են փոխանակում․ Միրզոյանը՝ գերիների փոխանակման հարցին ի պատասխան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 21, 2026

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողը կարող էր մոլորված լինել, սակայն ընդգծեց, որ դեպքի հանգամանքներին չի տիրապետում։

Նրա խոսքով՝ անկախ նրանից՝ ադրբեջանցին մոլորվել է, փախել, թե միտումնավոր է եկել, տեղի է ունեցել հանցագործություն, և պետք է գործեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը։

Անդրադառնալով այսօր տարածված տեղեկություններին՝ հովվի՝ սահմանը հատելու և Հայաստանում հայտնվելու մասին՝ նախարարը նշեց, որ դեպքի վերաբերյալ այլ տեղեկություն չունի, բացի լրահոսում կարդացածից։

Հարցին՝ հնարավո՞ր է մոլորված հովվին գերիներով փոխանակել, ասաց․ «Մոլորյալներին մոլորյալներով են փոխանակում՝ բարի կամքով և կառուցողական մթնոլորտով»։

Կիսվել