«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 21, 2026

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի տարեդարձի առթիվ։ Դրանում ասվում է.

Սիրելի՛ Քիմ,

Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս։

Ջերմությամբ եմ հիշում յոթ տարի առաջ Հայաստան կատարած քո այցը։ Նունեն ու ես մեծ ուրախությամբ հյուրընկալեցինք քեզ և ընտանիքիդ։ Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին և այն, թե որքան կարևոր են քեզ համար հայկական արմատներն ու ժառանգությունը։

Կիսվել