ՀՀ-ԱՄՆ միջեւ համագործակցության աննախադեպ մակարդակ. Արարատ Միրզոյանը ԹՐԻՓՓ համաձայնագիրը ներկայացրեց ԱԺ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 21, 2026

ԹՐԻՓՓ համաձայնագիրը Հայաստանի եւ ԱՄՆ- ի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ տնտեսական համագործակցության երբեւէ գոյություն չունեցած մակարդակ է, հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացնելով փաստաթուղթը վավերացման համար։

«Ուզում եմ նորից ընդգծել` սա համաձայնագիր է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, նպատակ ունի … կանոնակարգել ԹՐԻՓՓ անունով ընկերության հիմնադրումը, հետագա կառավարումը։ Սա այն ընկերությունն է, որը ըստ էության կառուցելու է և կառավարելու է, ստանալու է կոնցեսիոն իրավունքներ ենթակառուցվածքների կառավարման համար»,- ասել է Միրզոյանը

Նա շեշտել է, որ ընկերությունը գործելու է մի քանի հիմնարար սկզբունքների՝ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մեր տարածքում գտնվող ենթակառուցվածքների մասով իրավազորություն հիման վրա։

Ըստ արտգործնախարարի՝ այս ծրագիրը տնտեսական օգուտներից բացի այլ ազդեցություններ կունենա։ Այս հանգույցում հաղորդակցության վերականգնումը «էապես ազդում» է նաև քաղաքական իրավիճակի կայունության,  խաղաղության ամրապնդման վրա, շեշտել է Արարատ Միրզոյանը։

Կիսվել