Մատվիենկոն Արցախի հարցով Երևանի դժգոհությունը որակել է որպես պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձ

Աննա Անտոնյան Նոյեմբեր 12, 2026

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Երևանն անհիմն է նեղանում կազմակերպությունից այդ դիրքորոշման համար և փորձում է պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ից անհիմն նեղանալը, իմ կարծիքով, Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա բարդելու փորձ է։ ՀԱՊԿ-ն այդ պայմաններում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան», — ասել է Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով Վիետնամ կատարած այցի արդյունքները։

Կիսվել