Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը Հայաստանի Հանրապետության համար բացարձակ առաջնահերթություն է  

Աննա Անտոնյան Նոյեմբեր 09, 2026

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը Հայաստանի Հանրապետության համար բացարձակ առաջնահերթություն է:

 

Այս մասին  Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝շնորհավորելով  կոմիտեի աշխատակիցներին հոբելյանի առթիվ և շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար։


Նրա խոսքով՝ Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ավելի ու ավելի նկատելի է դառնում, ինչը, սակայն, չպետք է ընկալել որպես կոռուպցիայի ծավալների աճ։ «Կոռուպցիան դասվում է լատենտային հանցագործությունների շարքին։ Դրա բացահայտումների մասին ավելի հաճախ տեղեկատվություն ստանալը չի նշանակում, որ կոռուպցիայի ծավալներն աճում են։ Մեծ է հավանականությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումների սկզբունքայնությունն է մեծանում»,- նշել է Փաշինյանը։


Նրա խոսքով՝ 2021 թվականին՝ երկրի համար բարդ ժամանակաշրջանում, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման որոշումը կարևոր քայլ էր և վկայում էր այս ոլորտում Կառավարության սկզբունքային մոտեցման մասին։

Կիսվել