Մահացել է դերասան եւ ռեժիսոր Պատրիկ Ստյուարտը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 30, 2026

Ճանաչված դերասան եւ ռեժիսոր Պատրիկ Ստյուարտը մահացել է 86 տարեկանում  Լոս Անջելեսի իր տանը՝ հարազատների շրջապատում։ Ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դերասանը մահացել է Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի դեմ «կարճատեւ, բայց ծանր պայքարից հետո»։

Ստյուարտն առավել հայտնի է «Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդը» հեռուստասերիալում կապիտան Ժան-Լյուկ Պիկարի, ինչպես նաեւ «Իքս մարդիկ» ֆիլմաշարում Չարլզ Քսավիերի դերերով։

Մի քանի տասնամյակ նա Շեքսպիրյան թագավորական թատերախմբի հիմնական դերասաններից էր։ Դրամատիկական արվեստում ունեցած ավանդի համար 2010 թվականին Եղիսաբեթ II թագուհին նրան ասպետի կոչում է շնորհել։

Ստյուարտը «Գրեմմի» եւ Լոուրենս Օլիվիեի երկու մրցանակների դափնեկիր է։ Նա նաեւ երեք անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Պատրիկ Ստյուարտի կարիերան տեւել է գրեթե 70 տարի։ Այդ ընթացքում նա փոքր անգլիական եկեղեցում սիրողական ներկայացումներից հասել է մինչեւ Բրոդվեյի բեմեր եւ համաշխարհային էկրաններ։

Կիսվել