Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում։
Numbeo-ի տվյալներով, երկրում մեկ լիտր վառելիքն արժե մոտ $1,44։ Հարևան պետությունների թվում ավելի բարձր գին գրանցվել է Վրաստանում, որտեղ բենզինը արժե մոտ $1,20 մեկ լիտրի համար — որը, սակայն, ավելի ցածր է, քան Հայաստանում։ Թուրքիայում մեկ լիտրը արժե մոտ $1,29, իսկ Ադրբեջանում՝ մոտ $0,65։ Հարևանների շրջանում ամենաէժան բենզինը Իրանում է՝ մոտ $0,35 մեկ լիտրի համար։
Այսպիսով, Հայաստանում բենզինը ավելի քան երկու անգամ թանկ է, քան Ադրբեջանում, և մոտ չորս անգամ թանկ, քան Իրանում։ Թուրքիայում վառելիքը նույնպես ավելի էժան է, քան Հայաստանում։
Numbeo-ի համաշխարհային վարկանիշում, որն ընդգրկում է 100 երկիր և տարածք, Վրաստանը զբաղեցնում է 59-րդ տեղը․ այնտեղ մեկ լիտր բենզինը միջինում արժե $1,33։ Ամենաթանկ բենզինը գրանցվել է Հոնկոնգում՝ մոտ $3,99 մեկ լիտրի համար, իսկ ամենաէժանը՝ Իրանում ($0,29)։