ԱՀԿ-ն Իրկուտսկի մարզում համաճարակային ռիսկը գնահատել է ցածր

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2026

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի աշխատակցի մոտ անհայտ ծագման թոքաբորբի դեպքի հայտնաբերման հետ կապված հանրային առողջության ռիսկը գնահատել է ցածր: Այս մաոին հայտնել է ԱՀԿ մամուլի խոսնակ Քրիստիան Լինդմայերը։

Լինդմայերի խոսքով՝ մահացածի հետ շփված բոլոր անձինք «նույնականացվել են, բժիշկները հետևում են հիվանդության զարգացմանը»։

ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ «այս պահին նրանցից ոչ ոք հիվանդության ախտանիշներ ցույց չի տալիս»։

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը հանգիստ է, ավարտվում են կանխարգելիչ միջոցառումները և անհայտ ծագման թոքաբորբով ախտորոշված կնոջ հետ շփված անձանց բժշկական դիտարկումը։

Կիսվել