Թրամփը կրկին Պուտինին «ընկեր» է անվանել՝ արժանանալով քննադատության

Աննա Անտոնյան Նոյեմբեր 22, 2026

Չնայած ներքին լուրջ քննադատությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է իր «ընկերը»։ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հրապարակել է նրանց ձեռքսեղմման լուսանկարը՝ «Իմ ընկերը» կից գրառմամբ:

Այս շաբաթ Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած գագաթնաժողովի ժամանակ Թրամփի վարքագիծը սուր քննադատության էր արժանացել: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը Կրեմլի առաջնորդին ընկեր էր անվանել և ջերմորեն ողջունել նրան։

Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ «Պուտինն առևանգել է տասնյակ հազարավոր երեխաների, սպանել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների և անօրինական կերպով կալանավորել ամերիկացիների»։ 

«Եվ Դոնալդ Թրամփը նրան ընկեր է համարում»,-ասել է Շումերը։

Որոշ հանրապետականներ նույնպես քննադատել են նախագահի խոսքերը:

Ինդիանայի սենատոր Ջիմ Բենքսը կոչ է արել Թրամփին կոշտ լինել թշնամական պետությունների նկատմամբ։ «Նախագահը գիտի, որ Չինաստանը և Ռուսաստանը մեր ընկերները չեն»,-ասել է նա։ 

Նոյեմբերի 20-ին Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը կրկին հայտարարել էր, որ ինքը «ֆանտաստիկ հարաբերություններ» ունի Պուտինի հետ, չնայած Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ գրեթե հինգ տարի տևած պատերազմին։

Կիսվել