Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոյեմբերի 23-ին, այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ նոր նախագծի հրապարակմանը զուգահեռ նաեւ կառավարության ղեկավարն է ուղերձով դիմելու ժողովրդին։
«Ուզում եմ տեղեկացնել, որ երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- ասել է ՀՀ վարչապետը։