Թրամփը հայտարարել է Վենեսուելա այցելելու մտադրության մասին և հնարավոր համարել Ռոդրիգեսի այցը ԱՄՆ

Աննա Անտոնյան Հունվար 15, 2026

Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսը մտադիր է ապագայում այցելել ԱՄՆ։ Այս մասին «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ նա նույնպես ծրագրում է այցելել Բոլիվարյան Հանրապետություն։ «Ես կարծում եմ, որ նա ինչ-որ պահի կգա [ԱՄՆ] և ես նույնպես կմեկնեմ նրանց երկիր»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռոդրիգեսի հետ «շատ հեշտ է գործեր վարելը»։ Սպիտակ տան ղեկավարը հասկացնել է տվել, որ այդ ծրագրերը չեն վերաբերում կարճաժամկետ հեռանկարին։

Կիսվել