Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 26, 2026

Իրանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքի էջում հրապարակել է տեսանյութ հայկական ծաղկարտադրության ոլորտի և արտահանման մասին։

Հայաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերը՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը միջազգային շուկաներում։

  • ծաղիկների արտահանում

2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր՝ այդ թվում՝ ինչպես դեպի հարևան երկրներ (Թուրքիա, Իրան, Վրաստան), այնպես էլ Եվրոպայի (ԵՄ 14 անդամ երկիր և Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Սերբիա), Մերձավոր Արևելքի (ԱՄԷ, Օման), Կենտրոնական Ասիայի (Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան) և Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ) շուկաներ։

Կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծաղիկների արտահանման աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։ Եթե նախորդ տարի արտահանումն իրականացվում էր միայն Ֆրանսիա, ԱՄԷ, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն, ապա ընթացիկ տարում ուղղությունների ցանկը համալրվել է 23 նոր շուկաներով:

ԵՄ երկրներից հայկական ծաղիկները մինչ այս պահն արդեն «հյուրընկալվել» են Նիդերլանդներում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում, Իտալիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Չեխիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում:

Հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ առևտրային ինքնավար միջոցները (ATMs):

Տեսանյութում՝ հայկական ծաղկարտադրության ոլորտի և արտահանման մասին՝ թվերով։

Կիսվել