Մալթայի դրոշի ներքո նավարկող Agioi Fanendes լցանավը հազար տոննա ռուսական դիզվառելիքով ուղեւորվում է Նյու Յորք։
Լցանավը վառելիքով բեռնվել է Պրիմորսկում։ Սպասվում է, որ այն ԱՄՆ կհասնի նոյեմբերի 7-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «դիզելային գործարքի» շրջանակում վառելիքի առաջիկա առաքումը ՌԴ նախագահը` Վլադիմիր Պուտինը հաստատել էր Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ։
Նա ասել էր, որ առաջին լցանավերը «կմեկնեն երկու-երեք օրից», իսկ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը առաքման մասին հայտարարել էր նախօրեին` հոկտեմբերի 22-ին։