Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի այդ հարցի հետ կապված, այսօր գործընթացները գտնվում են այդ կետում: Բայց մենք շարունակում ենք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որ կարողանանք որոշակի լուծումների հասնել»,- ասել է Փաշինյանը: