Արցախցի ձեռներեց կանայք հանուն Արցախի իրականացրեցին ցուցահանդես֊վաճառք

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2023

Փետրվարի 26-ին՝ ժամը 10։00-ից Եվրասիա միջազգային համալսարանում կին ձեռներեցները իրականացրեցին «Արցախը մեր սրտում» խորագիրը կրող ցուցահանդեսի֊վաճառք։


Բարեգործական ցուցահանդես-վաճառքի նպատակն էր հարթակ տրամադրել տեղահանված և Հայաստանում ապրող արցախցի կին ձեռներեցներին` իրենց աշխատանքները ներկայացնելու հանրությանը, իսկ վաճառքից ստացված հասույթով գնել փայտի վառարաններ՝ տեղահանված ընտանիքների համար։ 


Արցախի և Հայաստանի տարբեր համայնքների 75 կին ձեռներեցներ ցուցահանդեսի այցելուներին ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները ձեռագործ տիկնիկներից ,մինչև անուշեղեն , համեղ ուտեստներ, թեյեր, չրի կապոցներ, մազակալներ, անմահական Հաթերքի մեղրը և տարատեսակ արտադրատեսակներ։ 

Ցուցահանդես֊վաճառքի կազմակերպման գործում մեծ ավանդ ուներ նաև Եվրասիական համալսարանը , որտեղ լրիվ անվճար իրականացվեց ցուցահանդեսը ։ 

Արմինե Մելքոնյան 

Կիսվել