Բելառուսում օրհնել են արհեստական բանականությամբ ստեղծված սրբապատկերը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 13, 2026

Բելառուսի կաթոլիկ եկեղեցու նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Տադեուշ Կոնդրուսեւիչը հոկտեմբերի 11-ին օրհնել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված սրբապատկերը, հայտնում է բելառուսական Katolik.life  թելեգրամյան ալիքը։

Պատկերը գտնվում է Նովոլուկոմլ քաղաքի Սուրբ Մարիամ Մագդաղենացու կաթոլիկ եկեղեցում։ Դրանում պատկերված է Կառլո Ակուտիսը՝ պատանին, որին Վատիկանը սրբադասել է մեկ տարի առաջ։

Katolik.life-ը նշում է, որ սոցցանցերում հավատացյալները քննադատել են Ակուտիսի պատկերի օրհնությունը՝ ընդգծելով, որ արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերը չի կարող սրբապատկեր համարվել։

Katolik.life-ը գրում է, որ սա Բելառուսում արհեստական բանականության ստեղծած սրբապատկերի օծման առաջին դեպքն է։

Կառլո Ակուտիսը իտալացի պատանի էր, որը դեռ մանկուց հավատքի էր եկել։ Նա սովորել էր ծրագրավորել եւ կայքեր էր ստեղծում կաթոլիկ կազմակերպությունների համար։ Նա նաեւ կայք էր ստեղծել, որտեղ փաստագրվում էին աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցած հրաշքները։

2006 թվականին՝ 15 տարեկանում, Ակուտիսը մահացել է սակավարյունությունից։ 2025 թվականին Վատիկանը նրան դասել է սրբեի դասին։

Ակուտիսին անվանում են «համացանցի հովանավոր»։ Նա միլենիալների սերնդի առաջին սուրբն է։

Կիսվել