Անհայտ պատճառներով մահացած որեւէ զինվորի գործ բացահայտվե՞լ է մինչ օրս` ո՛չ

Աննա Անտոնյան Հունվար 10, 2022

Հոգեգեշը մինչեւ սեպտեմբերյան պատերազմը, հպարտանում էր նախորդ տարվա ցուցանիշով, թե ամենաքիչ զոհն ենք ունեցել։ Այն դեպքում, որ 2019թ.-ին երեսունինը զինվոր մահացել է ոչ թե թշնամու գնդակից, այլ` մերո՛նց։ Ու այդ ամենը թմբկահարում էին, թե` անհայտ պայմաններում զինվոր է մահացել, ու անցնում, գնում էր։ Մղկտոցն է՛ր մնում։  

Եվ լինել երկրի ղեկավար ու հպարտանալ, որ ամենաքիչ զոհն ենք ունեցել, ու հինգ հազար զոհի դեպքում միակ մեղավորին արդարացնելը ոչ այլ ինչ է, քան հոգեկան հանցագործի, պետական դավաճանի, տարածքային կորստի ու ինքնիշխանությունը վտանգի տակ պահելով, երկիրը աղետի ու արնաքամ, պռտկերեսի պես մնալ ու իշխե՞լ։ Զինվորներին անտերության մատնած, ու այդ ամենի հետ որդեկորույս մայրերին տեսնելով, մարդիկ իրենց երեխաներին ուղարկում են բանակ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ հնարավոր է.. գիտակցում են` ահը սրտներում, քնում, արթնանում են, որ հանկարծ ո՛չ մի վատ բան չպատահի։ Գոնե այդ անհայտ պատճառներով մահացած որեւէ զինվորի գործ բացահայտվե՞լ է մինչ օրս` ո՛չ։ Մարդիկ իրենց երեխաններին հողն են դրել ու կարեւոր չէ` մեկն է, թե երկուսը։ Մեկն էլ է թանկ, երկուսն էլ.... իսկ անիծված նոյեմբերի ինից հետո, քանի՞ զոհ ունենք։ Բա հպարտացիր, անիծված։

Արթուր Հայրապետյան

Կիսվել