Զոհասեղանին է դրված Հայաստանը։ Ողջամիտ եղեք։ Արթուր Հայրապետյան

Աննա Անտոնյան Մայիս 11, 2021

Զոհասեղանին է դրված Հայաստանը։ Նիկոլին ու ուսապարկերին ընտրելով կորցնելու ենք փշրանքներ մնացած մեր հայրենիքը, եւ դրա միակ մեղավորը լինելու են ոչ միայն Նիկոլն ու իր շուրջինները, այլ նրանք որոնք ձայն են տալու ազգակործան պատուհասին, որ ողբերգության եւ անորոշության մեջ շարունակենք ապրել, ու կորսյալ հայրենիքի հանդեպ ոչ մի սրտացավություն չդրսեւորել։ Մենք կորցրել ենք Նիկոլի իշխանության օրոք Արցախն ու մի ամբողջ սերունդ։ Ազգակործան պատուհասին ձայն տալով դուք ասելու եք, այո, մեր մնացած Հարենիքի կորստին, ինչպես որ լուռ համաձայնեցիք Արցախի հանձնման, ու մի ամբողջ սերնդին մատաղ անելը։ 
Ողջամիտ եղեք։ Նիկոլի ստերի տոպրակը պայթել է արդեն, իշխանությունը նույնպես։ Թույլ մի տվեք, որ ձեզ կրկին խաբեն ու ձեր վաղվա ապագան կործանեն։

Կիսվել