Վլադիմիր Զելենսկին հրատապ խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ

Աննա Անտոնյան Փետրվար 21, 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրատապ խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարություններից հետո, հայտնում է РБК-Ուկրաինան՝ վկայակոչելով ուկրաինական պետության ղեկավարին Twitter-ում։

Զրույցի առանցքում Պուտինի հայտարարությունն է նույն մարդկանց հետ հեռախոսազրույցի ընթացքում ։

Հիշեցնենք , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Զրույցի ընթացքում Պուտինն ասել է, որ պատրաստվում է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչող հրամանագիր։

Կիսվել