Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում համաձայնել է դադարեցնել հարձակումները ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։
Նախօրեին Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է միմյանց էներգետիկ ոլորտի վրա հարձակումների փոխադարձ դադարեցումը։
Կրեմլը պնդում է, որ Պուտինը համաձայնել է դրան և հրամայել անմիջապես դադարեցնել հարվածները ուկրաինական էներգետիկայի վրա, սակայն Կիևը շեշտում է, որ ռուսական բանակի իրական գործողությունները դա չեն հաստատում։
Կիևը դեռ պաշտոնապես չի հրապարակել Թրամփի հետ Զելենսկու զրույցի իր տարբերակը։