Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իր պաշտոնից, եթե դա խաղաղություն կհաստատի Ուկրաինայում՝ ակնարկելով, որ կարող է իր հեռանալը փոխանակել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ:
Զելենսկին նաև ասել է, որ ցանկանում է տեսնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին որպես Ուկրաինայի գործընկեր և ավելին, քան պարզապես միջնորդ Կիևի և Մոսկվայի միջև:
«Ես իսկապես ուզում եմ, որ դա լինի ավելին, քան պարզապես միջնորդություն… դա բավարար չէ»,- ասել է նա Կիևում կայացած մամուլի ասուլիսում։