Զելենսկին հայտարարել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի գործողությունների ավարտի մասին

Աննա Անտոնյան Մարտ 15, 2025

Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում «կատարել է իր խնդիրը», ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, Կիևում լրագրողներին ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի Կուրսկի հարձակման արդյունքում ռուսական բանակը հետ է քաշել իր ուժերի մի մասը Խարկովի և Պոկրովսկի ուղղություններից։ Արդյունքում, իրավիճակն այնտեղ «կայունացել է», և Ռուսաստանի զինված ուժերն այժմ «շատ դժվարությամբ կգտնեն հնարավորություն կրկին գրավելու Պոկրովսկը», — ասել է Զելենսկին։

«Հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինվորներ ամբողջությամբ շրջափակված են ռուսական բանակի կողմից և գտնվում են շատ վատ ու խոցելի վիճակում», — այդ օրն ավելի վաղ Կուրսկի շրջանում տիրող իրավիճակը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Truth Social-ում հրապարակված գրառման մեջ նա գրել է, որ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «հրատապ խնդրանքով պաշտպանել իրենց կյանքը»:

«Դա սարսափելի կոտորած կլիներ, որի նմանը մենք չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», — հավելել է Թրամփը։

Կիսվել