Ռուս-ուկրաինական հակամարտության հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Կիեւում հանդիպել է ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, հետախուզության եւ հատուկ ծառայությունների ղեկավարների ու նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, ավանդական իր հեռուստաուղերձում հայտնել է նախագահ Զելենսկին։
Նա նշել է, որ Քելլոգի հետ կհանդիպի այսօր։
«Մեզ համար շատ կարեւոր է, որ հանդիպումը եւ ընդհանրապես աշխատանքը Ամերիկայի հետ լինի կառուցողական», - ասել է նա։