Զախարովան՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին

Աննա Անտոնյան Հունվար 12, 2023

ՀԱՊԿ-ի արձագանքը եղավ, չեմ կարող այն ոչ հստակ անվանել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի ոչ հստակ դիրքորոշումը։

«Եթե այն չի համընկել կարգավորման գործընթացում ներգրավված մի շարք քաղաքական գործիչների տեսակետների հետ, դա չի նշանակում, որ դա ոչ հստակ արձագանք էր։ Բացի այդ, կողմերի միջեւ կան պայմանավորվածություններ եւ սահմանված ուղի ու գործողությունների ծրագիր, դրանից պետք չէր շեղվել։ Եվ ընդհանրապես պետք չէ։ Եվ պետք չէ փորձել ընդհանուր պատկերի միայն մի կողմը դիտարկել՝ չտեսնելով դրա ամբողջ մակերեսը։ Սա մեծ, բազմաբաղադրիչ եւ բարդ պատկեր է, եւ չի կարելի դուրս հանել բաղադրիչներից մեկը եւ կենտրոնանալ մեկ հայտարարության վրա։ Դա պարզապես ոչ մի բանի չի հանգեցնի»,- ասել է նա։

Կիսվել