Զախարովա. Հայաստանի ԱԽ քարտուղարը նվաստացրել է իր ժողովրդին՝ ՌԴ-ին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի կորստի համար

Աննա Անտոնյան Հունիս 26, 2024

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվաստացրել է իր ժողովրդին՝ Ռուսաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի կորստի համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որպես իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները ստորացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին իրենց տարածքը, տվեցին իրենց կյանքը և սա համարեցին պատմական կարևորություն։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այս թեզերի վրա։ Նրանք գիտեին, թե ինչու են գնում մարտի, ինչու են զոհաբերում իրենց բարեկեցությունը, իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։

Կիսվել