«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Կրեմլ

Աննա Անտոնյան Հուլիս 24, 2025

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է, Ռուսաստանը կողմ է երկրների միջև շուտափույթ խաղաղության հաստատմանը:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին», - նշել է նա ու հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում: 

«Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին, ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը։ Մենք կպահպանենք մեր պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն ցուցաբերելու այս գործընթացին», - ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

Կիսվել