Յոթ մարդ զոհվել է իրանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով

Աննա Անտոնյան Հունվար 18, 2024

Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի Սերեւան օկրուգի մերձակայքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է յոթ մարդ։ Այս մասին տեղեկացրել է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով նահանգապետի տեղակալին։

Սիստանի եւ Բելուջիստանի փոխնահանգապետի խոսքով՝ պայթյունի հետեւանքով զոհվել են երեք կին եւ չորս երեխա։ Նրանք բոլորն Իրանի քաղաքացիներ են։

Տեղեկացվել է նաեւ, որ մի քանի պայթյուններ տեղի են ունեցել Սերեւան օկրուգի սահմանամերձ գյուղերից մեկում, տեղի ժամանակով ժամը մոտ 04.30-ին։ Նշվել է նաեւ, որ Սերեւան քաղաքի վարչական կենտրոնից ոչ հեռու գրանցվել է եւս մեկ պայթյուն, որի հետեւանքով ոչ ոք չի տուժել։

Ավելի վաղ տեղեկացվել էր Սերեւանի մի քանի շրջաններում, Սիստանի եւ Բելուջիստանի նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնք սահմանակից են Պակիստանին։ Ավելի ուշ Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հարվածներ են հասցվել Իրանի տարածքին՝ հայտարարելով, որ իրենց թիրախը «ահաբեկիչների թաքստոցներն» էին։

Կիսվել