Նորօրյա իրականության մեջ արդարությունը խոցելի է ու անպաշտպան

Աննա Անտոնյան Ապրիլ 27, 2022

Հայաստանը այն երկիրն է,որտեղ հանցագործներին տալիս են ազգային հերոսի կոչում, իսկ հանցակիցներին  նախարար ։ 

 Ինձ ամեն օր հետապնդման ենթարկող մարդիկ լավ կլիներ ,որ իրենց քաղաքական տերերին ներկայացնեին իրենց կոռուպցիոն գործընթացները , որտեղ ես ոսկորի նման նրանց կոկորդին եմ  ։ Արցախից տարհանված ընտանիքներին սփյուռքի մեր հայրենակիցների հանգանակությունները գրպանվում են Անդրանիկ Փիլոյանի և Նարեկ Մկրտչյանի   կողմից ։ Ինչու Անդրանիկ Փիլոյանից   հետո չի ձերբակալվում նաև մյուս հանցակիցը ։

Ովքե՞ր են հանցագործների քաղաքական տերերը ։

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արսեն Բարսեղյանը , մեր թղթակիցը կապ հաստատեց Արսեն Բարսեղյանի հետ գրառման հետ կապված հստակեցման համար։

Այն հարցին ,թե արդյոք հերյուրանք չէ, և արդյոք նախարարը թաթախված ո կոռուպցիոն խնդիրների մեջ ,Բարսեղյանը պատասխանեց. 

֊Իրականում պատմությունը ավելի հին արմատներ ունի և դա ձգվում է մինչև Զարուհի Բաթոյան ։Նրանք  տարհանված արցախցիներին դեռ 2020թվականի դեկտեմբերից հասանելիք օգնությունները մասամբ էին տալիս ,իսկ մնացածը գրպանում էին ։ Նարեկ Մկրտչյանը ավելի տեսանելի դարձրեց թալանը , եթե նրանք մասամբ էին գրպանում ,սա առերես իր դաշտ էր բերում ամբողջ օգնությունը ։

֊Իսկ ե՞րբ դա դարձավ ավելի տեսանելի։

֊Երբ թալանը չկարողացան կիսել Փիլոյանի հետ ու սկսեցին իրար նկատմամբ փոխադարձ ստուգումների վախ ներշնչել։ 

Մեզ հետ զրույցում Արսենը նշեց,որ բազմիցս է այս մասին խոսել և ամեն անգամ փորձել են իրեն համոզել ,որ թերի ինֆորմացիա ունի ,իսկ երբ վերջերս արդեն փաստերով է ներկայացրել իրականությունը ,սկսել են խոսել հետը սպառնալիքի լեզվով ։

Նորօրյա իրականության մեջ արդարությունը խոցելի է ու անպաշտպան ։ 

Կիսվել