Խախտում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից

Աննա Անտոնյան Հունիս 07, 2021

Քաղաքացուց ստացված ահազանգի արդյունքում հունիսի 7-ին Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է ևս մեկ խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: 

Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ հանրային ծառայութլյուններ մատուցող «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծադիր քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։

Կիսվել