Ներկա պահին ՌԴ Պաշտպանության նախարարությունը ու խաղաղապահ զորախումբը շարունակում են կատարել իրենց առաքելությունը

Աննա Անտոնյան Մարտ 29, 2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան   հայտարարել է  , որ  ՌԴ ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի  միջև կնքվող  խաղաղության պայմանագրի իրականացմանը :Ներկա պահին ՌԴ Պաշտպանության նախարարությունը ու խաղաղապահ  զորախումբը շարունակում են  կատարել իրենց առաքելությունը, արվում է  ամեն բան ստեղծված լարված իրավիճակը  որքան հնարավոր է շուտ լիցքաթափելու համար:  

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել  է, որ Խրամորթից ու Փառուխից շուրջ 200 երեխա, կին ու տարեց է տարհանվել: Տարվում  են  համապատասխան աշխատանքներ մարդկանց  աջակցություն ցուցաբերելու համար: 

Խաղաղություն է հարկավոր  Հայոց աշխարհին:

Գրում է Արտյոմ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել