«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պետք է դառնա Միջին միջանցքի անբաժանելի մասը. էկոնոմիկայի նախարար

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 18, 2023

Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը պետք է դառնա Միջին միջանցքի անբաժանելի մասը։ Այս մասին «Սոցիալական արդարության առաջմղում. աշխատանքի ոլորտի ապագայի փոփոխությունը տեխնոլոգիական փոխակերպումների եւ ճգնաժամի դարաշրջանում» միջազգային համաժողովում դեկտեմբերի 18-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ Հայաստանի բնակչության բարեկեցության բարձրացման աղբյուր եւ ապահովել սոցիալական արդարությունը։ «Դա կապված է այն բանի հետ, որ ենթակառուցվածքների զարգացումը կբարձրացնի համաշխարհային բարիքների հասանելիությունը»,- ավելացրել է նախարարը։

Նշենք, որ Միջին միջանցքը այլ կերպ անվանում են «Արեւելք-Արեւմուտք» տրանսկասպյան միջանցք, որն անցնում է Չինաստանից մինչեւ Եվրոպա։

Կիսվել