Վթարի է ենթարկվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 13, 2023

Այսօր վթարի է ենթարկվել Նոր Նորք վարչականի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Այս մասին նշվեց այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը տեղեկացրեց, որ պարոն Տեր-Մարգարյանը վթարի է ենթարկվել, ինքն էլ հանպատրաստից է եկել, չի կարող ներկայացնել Նոր Նորքի վերաբերյալ համապատասխան զեկույցը:

Նշենք, որ վարչական շրջանի ղեկավարի կյանքին որևէ բան չի սպառնում։ Վերջինս անվտանգության համար դիմել է առաջին բժշկական օգնության, սակայն որևէ լուրջ բան չկա։

Կիսվել