Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան. Բոճորիշվի

Աննա Անտոնյան Նոյեմբեր 27, 2025

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: 

«Այս գործընթացը կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման համար, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանի դերի հետագա ամրապնդմանը «Միջին միջանցքում»»,- նշել է Բոճորիշվիլին։

Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

Կիսվել