Վրաստանում բանկի վրա հարձակում գործած անձը պահանջել է ուղղաթիռ, կարթ եւ Ռուսաստանի դրոշ
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 20, 2022
Վրաստանում բանկի վրա հարձակում գործած անձը պահանջել է ուղղաթիռ, կարթ եւ Ռուսաստանի դրոշ։ Այս մասին սոցցանցում ուղիղ եթերում պատմել է պատանդներից մեկը։
Տեսանյութում նաեւ լսվում է, որ հարձակում գործած անձն ասում է, որ միացրել է պայթուցիկ սարքը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քութայիսիում դիմակով զինված տղամարդը պատանդներ է վերցրել տեղի բանկերից մեկում։ Շենքում պատանդ է մնում 12 մարդ, որոնց թվում են ե՛ւ հաճախորդները, ե՛ւ հաստատության աշխատակիցները։ Բոլորն արդեն ազատ են արձակվել։
Կիսվել