Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Աննա Անտոնյան Հունվար 29, 2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն, հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակից:

Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Կիսվել