Կառավարությունը հայտարարել է ոսկերչությունը որպես գերակա ոլորտ

Աննա Անտոնյան Նոյեմբեր 28, 2021

2021թ. առաջին կիսամյակի տվյալներով ՀՀ արտահանման կառուցվածքում թանկարժեք մետաղների եւ դրանց արտադրանքի արտահանումը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ 1 հորիզոնականով զիջելով նախորդ տարի ունեցած դիրքը։ 

 

Կառավարությունը հայտարարել է ոսկերչությունը որպես գերակա ոլորտ։ Պետք է աշխատենք ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: 

Մենք ունենք տաղանդավոր ոսկերիչներ, եւ այս բնագավառում կարող ենք մրցակցել աշխարհում ու հասնել լուրջ հաջողությունների: 


Նոյեմբերի 27-ին այցելել եմ «Մուլտի Գոլդ» ոսկերչական գործարան, ծանոթացել բարձր արտադրողականություն ապահովող սարքավորումներով իրականացվող աշխատանքներին։ 

Աշխատանքների ավտոմատացման արդյունքում բացի այն, որ կարողանում են մեծ քանակի արտադրանք արտահանել, նաեւ զերծ են մնում արտադրական պրոցեսում անորակ արտադրանքներից։

Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան էջից 

Կիսվել