Որտե՞ղ են հիմա ոստիկանության զորքերը․ հազարներով դավաճան կապիտուլյանտի հետույքն են պահում, ոչ թե սահմանը, այլ դավաճանի բնակավայրը, աշխատավայրը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Աննա Անտոնյան Մայիս 28, 2021

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքի էջում գրում է․ «2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխը մեկնել էր հայ-ադրբեջանական սահմանագիծ՝ սահման պահելու։ Հիշու՞մ եք այդ օրերը։ Դավաճան կապիտուլյանտը հայտարարում էր, որ մեզ ներքին զորքեր պետք չեն, որ իրենց գործը սահմանում է, որ ոստիկանը մեր ամենահարազատ մարդն է և այլն, և այլ։ Իր պոպուլիստական հայտարարությունների ստանդարտ հավաքածուն էր։

Հետո նաև երկրորդ հերթափոխը գնաց, երրորդ… Իսկ հետո դավաճան կապիտուլյանտի գործերը սկսեցին վատանալ ու պարզվեց, որ՝ դե ախր ի՞նչ սահման է, այդ զորքը ներսում ավելի կարևոր առաքելություն ունի։

Որտե՞ղ են հիմա ՀՀ ոստիկանության ներքին զորքերը։ Հազարներով դավաճան կապիտուլյանտի հետույքն են պահում։ Ոչ թե սահմանը, որտեղ նրանց կարիքը հիմա միանշանակ կա, այլ դավաճանի բնակավայրը, աշխատավայրը, բոլոր այն փողոցներն ու խաչմերուկները, որտեղով նա անցնում է… Ընդ որում, շատերը դա սրտանց են անում։ Այնքան սրտանց, որ տպավորություն է ստեղծվում, թե սահմանի մյուս կողմից են Երևան բերվել։ Ահա այսպիսի իրականություն»։


Կիսվել