Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ

Աննա Անտոնյան Օգոստոս 08, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից տեղեկանում է, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։  Չնայած հարաբերական կայունությանը'  լարվածությունը պահպանվում է։                 

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։                   

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։  

Կիսվել