Ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով. վարչապետը նոր գրառում է արել

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել:

«Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) կառավարությունը, ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի, «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։

Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան»-ի, այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ թե արտատարածքային, այլ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության շրջանակներում, ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել