Ոչ ֆորմալ կրթության հնարավորություն՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար

Աննա Անտոնյան Ապրիլ 17, 2023

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է անվճար ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմի ազդեցությունն իրենց վրա կրած հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։

Դասընթացը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Հնարավորություններ և հեռանկարներ» ծրագրի շրջանակում:

Ծրագիրը ներառում է հետևյալ դասընթացները՝

Կոշտ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ մասնագիտական աճի համար.

  • Հաշվապահական հաշվառում (30 ժամ)
  • Գնումների գործընթացի կազմակերպում (30 ժամ)
  • Աշխատանքային օրենսդրություն (30 ժամ)
  • Մենեջմենթ (20 ժամ)

Փափուկ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ անձնային աճի համար (գործատուների կողմից ամենապահանջված փափուկ հմտություններ).

  • Ընդհանուր անգլերեն (60 ժամ) Թվային հմտություններ (60 ժամ)
  • Մեդիագրագիտություն (15 ժամ) Թիմային աշխատանք (7 ժամ)
  • Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (5 ժամ) Սթրեսի կառավարում (5 ժամ)
  • Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին (5 ժամ) Խնդիրների լուծում և ստեղծարարություն (7 ժամ) Առաջնորդության հմտություններ (7 ժամ)

Դիմել կարող են 16-35 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Գորիս, Տեղ, Տաթև, Սիսիան համայնքներում և չեն հանդիսանում նույն ծրագրի 2022 թ.-ի շրջանավարտներ: Ծրագրին մասնակցելու համար անհարժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: Դիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը (լրացուցիչ ընդունելության հնարավորությամբ):

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար պետք է դիմել Գորիսի պետական համալսարան (1-ին մասնաշենք, 1-ին հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-337690 (Ա. Դինունց), 098-196714 (Ա. Գալստյան)), էլփոստ՝ gorsu.sharunakakankrtutyun@gmail.com, ֆեյսբուքյան էջ):

Կիսվել