Վիետնամի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-5-ը կայցելի Հայաստան

Աննա Անտոնյան Ապրիլ 01, 2025

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու վերաբերյալ։

Վիետնամի խորհրդարանի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կայցելի 2025 թվականի ապրիլի 1-5-ը։

Կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է ապահովել պատվիրակության ընդունելության կազմակերպումը։

Սա կլինի Վիետնամի խորհրդարանի ղեկավարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ երկու երկրների միջև 1992 թվականին դիվանագիտական հարաբերություններից հետո։  


Կիսվել