Վաշինգտոնը հաստատում է՝ Մոսկվայի հետ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 18-ին

Աննա Անտոնյան Փետրվար 17, 2025

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հաստեց՝ փետրվարի 18-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորրհրդական Մայք Ուոլտցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Սաուդյան Արաբիայում հանդիպում կունենան ռուսաստանյան պատվիրակության հետ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ այդ բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ ռուսաստանյան պատվիրակության խնդիրն է լսել ամերիկացիների առաջարկները։

«Գիտեք, որ մենք միշտ, երբ մեր գործընկերների առաջարկով մեկնում ենք բանակցությունների, առաջին հերթին ցանկանում ենք լսել նրանց», - ասել է ՌԴ արտգործնախարարը։

Կիսվել