Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ

Աննա Անտոնյան Մարտ 28, 2023

Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը։ Նա հայտնել է, որ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ եւ մտահոգություն հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է։ «Այդ հակամարտության ռազմական լուծում չկա: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Մենք շարունակելու ենք նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ գործընկերների հետ, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում»,-ասել է նա։

Կիսվել