Վարժական հավաքների ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ․ ՊՆ

Աննա Անտոնյան Հունիս 12, 2023

Վարժական հավաքներին ներգրավվում են պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով պիտանի են կանչվելու վարժական հավաքների: Այս մասին 

«Սահմանափակում է նախատեսված միայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված այն անձանց համար, որոնք կարող են վարժական հավաքների կանչվել զորացրման օրվանից  ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Վարժական հավաքների ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունե» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեսյբուքյան էջում գրել էր, որ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք:

«Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա:

Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքների առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավել տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա»,- գրել էր նա:

Կիսվել