Կառավարության որոշմամբ «ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից

Աննա Անտոնյան Հունվար 05, 2022

Կառավարության որոշմամբ «ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

 

✔️Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են  կահույքի և մետաղական կոնստրուկցիաների արտադրության համար:

 

✔️Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

 

✔️Կստեղծվի 11 նոր աշխատատեղ՝ 140,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։

Կիսվել